Արցախի Վաղուհաս գյուղում մանկապարտեզ է բացվել

ՆՆարեկ Սահակյան

Երեխաների պաշտպանության միջազգային օրն Արցախի Վաղուհաս գյուղում մանկապարտեզ է բացվել: Դպրոցի նախկին շենքը պետական ծրագրով հիմնովին նորոգվել և հարմարեցվել է նախակրթարանի պահանջներին: Նախատեսում են, որ հարևան գյուղերի փոքրիկները ևս այստեղ կհաճախեն:

Հայկուհի Բախշիյան (Վաղուհասի պետական մանկապարտեզի տնօրեն- Առաջարկներ, խնդրանքներ ունենք հարակից գյուղերից նույնպես, որ ընդունենք: Մենք խնդիր չենք ունենա, անպայման ընդունելու ենք և նույնպես շատ լավ ենք վարվելու երեխաների հետ: Իրենց կրթության ասպարեզում մանկապարտեզը մեծ դեր ու նշանակություն է ունենալու:

Մանկապարտեզը նախատեսված է 2 խմբի՝ 60 երեխայի համար: Բացման արարողությանը նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է մասնակցել և ծանոթացել նախակրթարանի պայմաններին:

Ռայա Մուսայելյան (Արցախի ԿԳՄՍՆ աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ- Սկսած դիրքից, մուտքից, հրապարակից և աշխատակիցների կամեցությունից` նրանք կարճ ժամանակամիջոցում, իմանալով, որ պետք է բացում կատարվի, լծվել են այդ աշխատանքին՝ ֆիզիկական աշխատանք, կահավորման աշխատանք, և ստեղծել հոյակապ մի հիմնարկ:

Նախակրթարանը կահավորվել է «Շտապիր դեպի լավը» բարեգործական հիմնադրամի և վաղուհասցի բարերար Գրիգորի Հայրապետյանի ֆինանսավորմամբ: Հաջորդ տարի Հայրապետյանը ծննդավայրում տնտեսական ծրագրեր է նախատեսում՝ կաթի և մսի վերամշակման արտադրամասեր:

Գրիգորի Հայրապետյան արերար- Աստված տա, տեսնենք՝ այս տարի նախագծենք, որ հաջորդ տարի դնենք:

Ռուզաննա Զաքարյանը մանկավարժական կրթություն ունի, բայց փորձ չունի: Վստահ է, որ առաջատար մանկապարտեզների աշխատակիցների հետ փորձի փոխանակմամբ կհաջողեն հաճելի, բայց պատասխանատու գործում:

Ռուզաննա Զաքարյան աստիարակ- Հոգատարության մասին, կարծում եմ, խոսք չի լինի: Մենք ամեն ինչ կանենք, որ երեխաների համար ամեն ինչ լավ լինի, ծնողների համար լավ լինի: Կարծում եմ՝ ծնողները կվստահեն, որովհետև ճանաչում են մեզ:

Մանկապարտեզի բացմամբ 11 նոր աշխատատեղ է ստեղծվել, ինչը գյուղական համայնքի համար փոքր թիվ չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում