Օրը՝ 60 վայրկյանում | 01.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում եռակողմ խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Պետք է հասցեագրել հակամարտության հիմքում ընկած պատճառները․ Շառլ Միշելի խոսնակի հայտարարությունը:

Տեղեկությունը, թե ադրբեջանական ստորաբաժանումներն առաջ են եկել Ներքին Հանդի դիմացի տեղանքում, չի համապատասխանում իրականությանը. ՊՆ:

Վստահ եմ, որ կշարունակենք սերտ աշխատանքը դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Պուտինի շնորհավորանքը Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում. Միշուստինը՝ Փաշինյանին:

Թուրքիան սկսում է ռազմական նոր գործողությունը Սիրիաում:

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, քանի դեռ ՆԱՏՕ-ն հարձակման չի ենթարկվել. Բայդեն:

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. Մատվիենկո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում