ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել է 2021 թ. պետբյուջեով նախատեսված՝ ԲՏԱ նախարարության կատարողականը

Քննարկվել է 2021 թ. պետբյուջեով նախատեսված՝ ԲՏԱ նախարարության կատարողականը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. կատարել է պետական բյուջեի 5 ծրագիր: Ծախսերը կազմել են 6.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 92.3 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ՀՀ ԲՏԱ նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 21.4 տոկոսով կամ 1.8 մլրդ դրամով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, մանրամասն ներկայացնելով յուրաքանչյուր ծրագրի միջոցառման կատարողականները, ասել է, որ էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 2 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 83.9 տոկոսը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում ընկերություններին տրամադրված դրամաշնորհների քանակը 38 է, որից նորարարական դրամաշնորհների քանակը` 23: Միջոցառման ծախսերը կազմել են 949.3 մլն դրամ` ապահովելով 98.1 տոկոս կատարողական:

Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի շրջանակում օգտագործվել է շուրջ 1.2 մլրդ դրամ` ապահովելով 98.1 տոկոս կատարողական:

Ռազմաարդյունաբերության համալիրի ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, կատարողականը` 100 տոկոս:

Բնագավառում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծախսերը կազմել են 848.7 մլն դրամ, կատարողականը` 97.5 տոկոս:

Ռոբերտ Խաչատրյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են տարբեր ծրագրերի միջոցառումների իրականացմանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցերը վերաբերել են ձեռներեցների վերապատրաստման «Վիրտուալ կամուրջ» ծրագրին, կիբեռանվտանգության և այլ խնդիրներին: «Պետությունը պետք է ունենա իր կիբեռանվտանգության կենտրոնը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

ՀՀ ԲՏԱ նախարարն իր համաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ և տեղեկացրել կատարվող աշխատանքների մասին:

Վերապատրաստման ծրագրի առնչությամբ Հակոբ Արշակյանն ընդգծել է բնագավառի մասնագետների հիմնարար վերապատրաստման անհրաժեշտությունը: Նախորդ տարվա համեմատ 8000 մասնագետ է վերապատրաստվել, ինչը, ըստ ԱԺ փոխխոսնակի, մեծ հաջողություն է:

«Վերապատրաստման միջոցով երեք մասնագետից մեկն աշխատանք է գտել»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ռոբերտ Սարգսյանն ասել է, որ հաշվի կառնվեն Հակոբ Արշակյանի բոլոր դիտարկումները:

Հարցը քննարկվել է Տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 1-ի համատեղ նիստում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում