Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2022

ԳԳոհար Սարգսյան

Լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և ՀՀ-ն շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյան:

Ադրբեջանը փորձում է կեղծել Բանանց գյուղի Սուրբ Աստվածածնի հայկականությունը:

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան:

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Երիտասարդ բնապահպան ակտիվիստը ծեր կնոջ հագուստով որպես այցելու մտել է Փարիզի Լուվր և տորթ է նետել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վրա։

Ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակողական գործողություններն Արևելքում և ամեն գնով ցանկանում հաջողության հասնել. Զելենսկի:

Լեհաստանն այլևս անվճար վառելիք չի մատակարարի Ուկրաինային. կլիմայի և շրջակա միջավայրի նախարար:

Սիրիայում նոր ռազմական գործողության անցկացումը Թուրքիային չի օգնի լուծել իր անվտանգային խնդիրները. Սաիդ Խաթիբզադե:

Մայիսի 24-30-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում