Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2022

ԳԳոհար Սարգսյան

Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունն Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում. ՀՀ վարչապետ:

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը. Փաշինյան:

Ադրբեջանը համարում է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը՝ լուծված չէ. Փաշինյան:

Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ:

ՌԴ-ն պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին. Զախարովա:

Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հարցում:

Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզ:

Ուկրաինան Ռուսաստանին չի զիջի որևէ տարածք, այդ թվում՝ Ղրիմը. Զելենսկի:

Անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում «կանաչ միջանցք» ձևավորել՝ Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար. Չինաստանի արտգործնախարար:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի աշխատանքը բնականոն ռեժիմով վերսկսելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում