Մայիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Ատրպէյճանական ստորաբաժանումները կրակած են  հայ-ատրպէյճան սահմանի արևելեան հատուածի հայկական դիրքերու ուղղութեամբ, ունինք մէկ զինծառայող թեթև վիրաւորուած։

Պրիւքսէլի մէջ Փաշինեան-Միշէլ-Ալիև եռակողմ հանդիպման որևէ փաստաթուղթի ստորագրութիւն չէ  նախատեսուած․ Արմէն Գրիգորեան:

Ամերիկան կ՛ողջունէ Հայաստանի և Ատրպէյճանի միջև երկխօսութիւնը. Փրայս՝ Փաշինեան-Ալիև սպասուող հանդիպման մասին:

Խաղաղ ցոյցերը բաց քաղաքական համակարգի տարր են. Նետ Փրայս՝ Հայաստանի մէջ բողոքի շարժումներու մասին:

Միրզոյեան Հիւսիսային Մակեդոնիոյ պաշտօնակցին  ներկայացուց Արցախի հարցի խաղաղ կարգաւորման վերաբերեալ հայկական կողմի դիրքորոշումը:

Հայաստանի Արտաքին գործոց  նախարարը սերպ գործընկերոջ ներկայացուց Հայաստան-Թուրքիա կարգաւորման մանրամասները:

Մարիուփոլը և «Ազովստալը» ամբողջութեամբ անցան Ռուսաստանի Զինուած ուժերու վերահսկողութեան տակ. Շոյգու:

Ճոնսընի հեռախօսազրոյցի ընթացքին Էրտողան ըսած է՝ Անգարան չի փափաքիր համոզուիլ, որ Սթոքհոլմը և Հելսինքին պիտի պահպանեն ՆԱԹՕ-ի արժէքները։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում