Օրը՝ 60 վայրկյանում | 16.05.2022

ԳԳոհար Սարգսյան

ՀԱՊԿ-ն 2021 թ. մայիսին չարձագանքեց Ադրբեջանի ներխուժմանը Հայաստան. Փաշինյան:

Գնել Սանոսյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:

Կիպրոսում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում:

Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ ռազմական չեզոքությունից Հելսինկիի հրաժարվելը սխալ քայլ է:

Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին. Ենս Ստոլտենբերգ:

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու և Ուկրաինային զենք մատակարարելու պատրաստակամության մասին։

Ռուսական կողմն առաջին անգամ ֆոսֆորային ռումբեր է կիրառել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպանների դեմ. Պետր Անդրյուշչենկո:

Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ նավթագազային արդյունաբերության և ռազմական ոլորտներում համագործակցության խորացման մասին:

Հայաստանում մայիսի 11-16-ը հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, առողջացել է 21 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում