ԼԼիլիթ Ասատրյան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով ձեռնարկվում են քննչական գործողություններ. Արցախի դատախազություն

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով ձեռնարկվում են քննչական գործողություններ. Արցախի դատախազություն

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի վերաբերյալ:

«Այսօր, երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս պահին Արցախի ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է Արցախի քննչական կոմիտեին:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,- հայտնում է Արցախի դատախազությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում