Օրը՝ 60 վայրկյանում | 28.04.2022

ԳԳոհար Սարգսյան

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան. Զախարովա:

Արարատ Միրզոյանը հայ գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ:

Մհեր Գրիգորյանը և Իրանի ֆինանսների նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը:

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:

Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հնարավորությունը. պետքարտուղար։

Ալեքսի Արեստովիչը հայտարարել է, որ շուտով Կիևը հզոր զենք կստանա Արևմուտքից։

Արևմուտքն ամսական 5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ մարդասիրական և քաղաքացիական կարիքները հոգալու համար:

Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար. Զախարովա:

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն. Պուտին:

Կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 216 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում