ՀՀ նախագահը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող ընկերությունների աշխատանքին

ԳԳևորգ Թոսունյան

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։

Նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանը, այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականացվող նախագծերին։ Նախագահն այնուհետև մասնակցել է ծառատունկին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի վերանորոգման համար հայտարարվել է նախագծային գաղափարների մրցույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում