Օրը՝ 60 վայրկյանում | 19.04.2022

ԳԳոհար Սարգսյան

Երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Լիակատար աջակցություն եմ հայտնում խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենալու Փաշինյանի բոլորի ջանքերին. Շառլ Միշել:

ԱՄՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը. Փրայս:

Իրանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու հարցում. ճանապարհների փոխնախարար:

Դոնբասում սկսվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակումը. Զելենսկի:

Լվովում ոչնչացվել է արտերկրից առաքված զենքի պահեստ․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի դեմ:

Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելը ծանր պատասխանատվություն է. Մակրոն:

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է ՀԱՄԱՍ խմբավորման զինագործարանին:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի14 նոր դեպք, առողջացել է 27 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում