Սևանն ազատվում է ճահճից. մեկնարկել են մաքրման աշխատանքները

ՎՎահե Կոստանդյան

«Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասի ափամերձ անտառաշերտը ևս հայտնվել է մինչև 1901,5 մետր նիշի գոտում: Տարածքը հայտնվել էր ջրի տակ ու ճահճացել: Հիմա ծառերն ու թփերը մաքրվում են հատուկ տեխնիկայով ու ձեռքով: 

Ըստ մասնագետների՝ առափնյա ջրածածկ գոտիներից ծառերի և թփուտների մնացորդների դուրսբերումը նպաստելու է լճում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։ Մաքրման աշխատանքներն իրականացնում է «Սևան» ազգային պարկը:

Պողոս Մարտիրոսյան («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման խմբի ղեկավար) - Աշխատանքները նախատեսված են մինչև տարեվերջ, մոտ 89 հա մաքրման աշխատանքներ կիրականացվեն:

Ձմռանը մաքրման աշխատանքները դժվար են ընթացել: Եղանակի տաքանալուց հետո՝ վերջին 20 օրվա ընթացքում, 89 հեկտարից 10-ը մաքրել են:

Արթուր Եղիազարյան (առափնյա տարածքների մաքրման խմբի ղեկավար) - Սառած էր, ձյուն էր, ցուրտ էր, մի քիչ դժվար էր, հիմա որ տաքացել է, հեշտացել է:

Մաքրման աշխատանքներում ներգրավել են ոչ միայն նոր 4 տեխնիկա, աշխատանքներին մասնակցում են նաև լճի հարակից համայնքների բնակիչները: Սևանից ու հարակից տարածքներից դուրս բերված փայտի մի մասը կծառայի որպես շինանյութ, մյուսն էլ՝ որպես վառելափայտ:

Թաթուլ Բաղդասարյան («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն) - Վառելափայտը, խնդրեմ, տեսեք՝ տեսակավորում ենք և տեղափոխում ենք Մարտունի, պահեստավորում, իսկ այս կանգուն ծառերը, որ կանգնած են, կհատենք որպես շինմատերիալ:

Այլ տարբերակ չկա՝ հատվող ծառերը վաղ թե ուշ հայտնվելու են ջրում:

Մաքրման աշխատանքից հետո տեղում կհիմնվեն նոր լողափեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում