Օրը՝ 60 վայրկյանում | 15.04.2022

ԳԳոհար Սարգսյան

Միրզոյանը և Լավրովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:

Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար:

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնել խաղաղության. Փրայս:

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել. Էդուարդ Աղաջանյան:

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ:

Ռուսաստանը «Կալիբր» հրթիռներով հարվածել է Կիևի մեքենաշինական գործարանին։

Էմանուել Մակրոնը վերահաստատել է համերաշխությունն Ուկրաինային:

Ռուսաստանի հետ ռազմական առճակատումը չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից. Բլինքեն:

Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ:

Ռուսաստանը չի փորձում խոչընդոտել ամերիկյան զենքի հոսքը Ուկրաինա․ Պենտագոն:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում