Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով. Նիկոլ Փաշինյան:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է. ՀՀ վարչապետը միջազգային հանրությունից հասցեական գնահատական է ակնկալում:

Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին. Հայաստանի վարչապետ:

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը. Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը:

Ջո Բայդենի վարչակազմը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին նախատեսում է տրամադրել 24, Վրաստանին և Ադրբեջանին՝ 88  և 9,7 մլն դոլարի օգնություն:

Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե:

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։ 

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, առողջացել է 108, մահացել 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում