Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Արցախի հիմնախնդիրն իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք հայության բոլոր իրավունքները. Նիկոլ Փաշինյան:

Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները. Արցախի տեղեկատվական շտաբ:

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախի հումանիտար իրավիճակը:

Արարատ Միրզոյանը Դավիթ Զալկալիանիին է ներկայացրել Բաքվի կողմից Արցախի ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խոչընդոտումը:

Ադրբեջանը պետք է կանխի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը. Freedom House:

Սեուլը բալիստիկ հրթիռների սեփական փորձարկումներն է անցկացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի արձակումների:

Էրդողանի վարչակազմն անիրատեսական է համարում Ուկրաինային С-400-ներ փոխանցելու գաղափարը:

Մենք կտեսնենք, թե ով է ընկեր, ով՝ գործընկեր, ով է ծախվել ու դավաճանել. Զելենսկին նշել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից բովանդակալից քայլեր է սպասում:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, առողջացել է 47, մահացել 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում