ԱԱրսեն Մկրտչյան

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ  առատ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

 

Ժամը 16:00-ի դրությամբ՝ դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ):
Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

 

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Փակ են Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը՝ 80 սմ -1,20 մ):
 
Դժվարանցանելի՝ Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է (80 սմ -1 մ-ի):
 
Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում:

 

Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատար մեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է:

 

ՆԳ նախարարությունը հորդորում է՝ եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում