ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի ամբողջ տարածքում ձյան տեղումներ են. Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը փակ է

Արցախի ամբողջ տարածքում ձյան տեղումներ են. Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը փակ է

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են:

Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ:

Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 սմ, իսկ Մարտակերտ քաղաքում՝ 10 սմ:

Մարտունու շրջանում փակ են Կարմիր շուկա, Հացի, Հերհեր, Սոս, Մուշկապատ, Ավդուռ, Գիշի, Բերդաշեն, Ծովատեղ, Խերխան, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն և Հաղորտի համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ հասնում է 1 մ-ից 150 սմ-ի: Մարտունի քաղաքը և մյուս համայնքները դժվարանցանելի են:

Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի է, առկա է նաև ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում