ԳԳևորգ Թոսունյան

Առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

 
«Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: 
 
Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները:
 
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին ցանկալի և ողջունելի է»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում