Օրը՝ 60 վայրկյանում | 15.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են Արցախում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին:

Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Հայաստանի արտգործնախարար:

Արցախում առաջացել են բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Արցախի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կառույցներին:

Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման մասին լուրերն ապատեղեկատվություն են. պաշտպանության նախարարություն:

Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Ռուսաստանի Կառավարությունը հաստատել է հացահատիկի և շաքարավազի արտահանման արգելքը:

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:

Միացյալ Նահանգները ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային, սակայն Ռուսաստանի դեմ չի պատերազմի. Սակի:

Ադրբեջանը մեծացնում է դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք: Առողջացել 237, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում