ԱԱրսեն Մկրտչյան

Մերկասառույց և դժվարանցանելի ճանապարհներ Արցախում

Մերկասառույց և դժվարանցանելի ճանապարհներ Արցախում

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

 

Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ մերկասառույց է:

 

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում