Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձարձակ պահվածքը. Արտակ Բեգլարյան:

ՊԲ-ն, խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրները. Արցախի ԱԽ գրասենյակը հորդորում է տուրք չտալ կեղծ լուրերին:

Ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են. Թերեզա Ռիբեյրոն՝ Նիկոլ Փաշինյանին:

ԱՄՆ-ը գրեթե 47 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին:

ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգներում վերջին 40 տարվա համար ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ 

ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, որոնք կազդեն նավթի և գազի ոլորտների վրա. Հունգարիայի վարչապետ:

Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները դադարեցվել են. գործարքի պատուհանը փակվում է:

Պուտինը հայտնել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում որոշակի դրական տեղաշարժի մասին:

Հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք: Առողջացել է 350 մարդ, գրանցվել է մահվան 5 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում