Օրը՝ 60 վայրկյանում | 08.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը Կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ:

Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին:

Եվրադատարանը չի քննի 2014-ին գերեվարված և խոշտանգված 2 բնակչի գործերով կայացրած վճռի դեմ Հայաստանի և Ադրբեջանի գանգատները:

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպմանն էական առաջընթաց չի գրանցվել:

Մեկ օրում Ուկրաինայի տարածքում ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով:

ՆԱՏՕ-ին անդամակցելու նկատմամբ մեր վերաբերմունքը վաղուց «սառել» է. Զելենսկի:

ԱՄՆ վարչակազմը դեռևս որոշում չի կայացրել ռուսական նավթի ներկրումն արգելելու վերաբերյալ. Ջեն Սակի:

Եվրոպան լուրջ խնդիրներ կունենա, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը. Մակրոն:

Գրանցվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք: Առողջացել է 512, մահացել 4 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում