«Դերժավա»-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. նա թաքցրել է ավելի քան 350 մլն դրամի գույքը

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել գույքը չհայտարարագրելու և հարկեր չվճարելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործարարը թաքցրել է հայտարարագրման ենթակա ավելի քան 350 մլն դրամի գույքը: Մանրամասնելով ձեռք բերված տվյալները՝ կոմիտեն նշում է, որ Արկադի Համբարձումյանը Իտալիայի և Իսպանիայի կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստան է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ: Սակայն ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափի հարկը և տուրքը չվճարելու նպատակով նախկին պատգամավորը օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր. կահույքի վերը նշված իրական արժեքի փոխարեն Համբարձումյանը հայտարարագրել է շուրջ 105 հազար եվրո:

Արդյունքում՝ գործարարի կողմից չեն վճարվել շուրջ 211 մլն դրամի հարկեր և տուրքեր: Բացի այդ, Համբարձումյանը հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող՝ 8 մլն դրամից ավելի արժեք ունեցող կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է ավելի քան 350 մլն դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը: Համբարձումյանն այսօր արդեն իսկ վերականգնել է պետությանը պատճառված վնասից 200 միլիոն դրամը:

Գործով նախաքննությունը շարունակվում է: Արկադի Համբարձումյանը, հիշեցնեմ, ԱԺ պատգամավոր է եղել 2003-2019 թվականներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում