Օրը՝ 60 վայրկյանում | 25.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը և ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի նախագահի հետ:

Ուրախ եմ, որ ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին. Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Առաքելությանս հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է. Ստեֆան Դիոնը՝ Արարատ Միրզոյանին:

Հունվարի Տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է:

Ռուսական ստորաբաժանումները Կիևը շրջափակել են արևմտյան կողմից:

Մենք միայնակ ենք մնացել մեր պետության պաշտպանության հարցում. Զելենսկի: Նա նաև Պուտինին առաջարկել է բանակցություն սկսել:

Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցելու համար. Պեսկով:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի՝ հարյուրից ավելի ռազմական օբյեկտներ խոցելու մասին:

Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի:

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շրջադարձային են Եվրոպայի պատմության մեջ. Մերկել:

Գրանցվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք: Առողջացել է 1571, մահացել 21 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում