Փոփոխություն Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ուղերթներում

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ուղերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:







