Փետրուար 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ Անվտանգութեան խորհուրդի նիստը քննարկեց մարտահրաւէրներու յաղթահարման ու միջազգային գործընթացներու հարցերը:

Երևանի մէջ այսօր սկսան «Եւրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի յանձնաժողովներու նիստերը:

ԵԱՀԿ Մինսքի խումբի եռանախագահութիւնն է այն ձևաչափը, որտեղ խաղաղութեան համաձայնագիրը կրնայ  քննարկուիլ. «Եւրանեսթ»-ի  Հայաստանի պատուիրակութեան ղեկավար:

Ատրպէյճանի մէջ  հայերու և հայկական մշակոյթի հանդէպ ատելութիւնը օրը օրին աւելի  կը շատնայ ․ Արման Եղոյեան:

Վլատիմիր Փութինը ստորագրեց  Տոնեցքի և  Լուկանսքի անկախութեան ճանաչման որոշումը: 

Լուկանսքի և  Տոնեցքի ճանաչումը Ուքրանիոյ  ինքնիշխանութեան խախտում է․ Վոլոտիմիր Զելենսքի։

Թուրքիան քննադատեց Փութինի  որոշումը Լուկանսքի եւ  Տոնեցքի ճանաչման վերաբերեալ:

Պայտըն  Տոնպասի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր  ստորագրեց:

126 քաղբանտարկեալ՝ Ատրպէյճանի մէջ. իրաւապաշտպանները նոր ցուցակ մը հրապարակած են:

Հայաստանի մէջ  արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 753 նոր դէպք: Առողջացած է 2075, մահացել 16 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում