Օրը՝ 60 վայրկյանում | 17.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կոնտեքստում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է. Փաշինյան:

Եվրախորհրդարանը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

Իսրայելի զբոսաշրջության նախարարն այցելել է Սուրբ Հարության տաճար, ծանոթացել Երուսաղեմի հայոց պատրիարքության պատմությանը:

Սերգեյ Լավրովը հաստատել է իր մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ մյուս երկրներում. Ռուսաստանի փոխարտգործնախարար:

Մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից ուժերի դուրսբերում ուկրաինական սահմանից. Վոլոդիմիր Զելենսկի:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ. Եվրախորհրդարան:

Թուրքիայի վարքագիծը սադրիչ և անօրինական է. Հունաստանի արտգործնախարար:

Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում համաձայնությունը մոտ է. Իրանի փոխարտգործնախարար:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք: Առողջացել է 1668, մահացել 24 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում