Օրը՝ 60 վայրկյանում | 16.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Խրամորթում ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի անվադողը. Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել:

Արցախում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին:

Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ վերջին շփումների մասին։

«Դուք մեր թշնամին չեք». Բայդենը դիմել է ռուսաստանցիներին:

Բայդենի ելույթը ռուս ժողովրդին ավելի տպավորիչ կլիներ առանց Ռուսաստանի հասցեին սպառնալիքների. Պեսկով:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կարևորագույն ցանցերի վրա հաքերային հարձակումների համար:

Ռուսաստանը մեծ զորավարժություններ է անցկացնում Սիրիայում:

Մոսկվան առաջիկա օրերին կպատասխանի ռուսական առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր արձագանքներին:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք: Առողջացել է 2 574, մահացել՝ 28 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում