ԼԼիլիթ Ասատրյան

Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրգործը

Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրգործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարհվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջությանը վնաս պատճառելու Արցախի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում