Օրը՝ 60 վայրկյանում | 14.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է. Հայաստանի վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին:

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին. Հայաստանի արտգործնախարարություն:

Եզդիները տոնում են Խդր Նավին:

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները քննարկել են անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը, տնտեսության հարցերը, պատժամիջոցները և Ռուսաստանի կողմից ենթադրյալ ագրեսիան:

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների պատասխանների մի մասի շուրջ հնարավոր է ծավալել լուրջ քննարկում. Լավրով:

Գերմանիայի Դաշնային ժողովը սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել հնգամյա ժամկետով:

Ուկրաինայի երկինքը շարունակում է բաց մնալ՝ չնայած որոշ ավիաընկերություններ դադարեցնում են թռիչները:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Առողջացել է 2306, մահացել19 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում