Հայ միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի առեղծվածները

Հայ միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի առեղծվածները

Հայ միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի ծննդյան թվականը հստակ հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ նա ծնվել է Ալեքսանդրապոլում:

Գյուրջիեւին մշտապես հետաքրքրում էին հայկական հին եկեղեցիներն ու ձեռագիր մատյանները, որոնց մեջ փորձում էր ինչ-որ միստիկ բան գտնել: Նա հետաքրքրվել է նաև հին հայկական քաղաքակրթությամբ, «Գիլգամեշի» ու եվրոպական միստիկ փիլիսոփայությամբ: 22 տարեկանում նա հասցրել էր լինել ամբողջ Ասիայում, ուսումնասիրել բազմաթիվ խորհրդավոր վայրեր, կրոններ եւ ուսմունքներ:

Թիֆլիսում Գյուրջիեւը մի քանի գաղտնի ընկերակցությունների եւ միաբանությունների անդամ էր: Նրա հիմնած միստիկ դպրոցն ու կյանքի մասին պատկերացումները գերեցին շատերին, կենդանության օրոք ու մահից հետո նրա անվան շուրջ բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ հյուսվեցին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում