ԱԱրսեն Մկրտչյան

Անցած շաբաթ Արցախի փրկարարները վնասազերծել են 45 պայթուցիչ, 59 ռումբ, 6 ական

Անցած շաբաթ Արցախի փրկարարները վնասազերծել են 45 պայթուցիչ, 59 ռումբ, 6 ական

2022 թվականի փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 657 զանգ:

 

Հրդեհների քանակն այս շաբաթ զգալիորեն աճել է՝ հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք, որից 2-ը՝ բնակելի շինությունում, 2-ը՝ տրանսպորտում, 4-ը՝ աղբանոցներում և 4-ը՝ չոր խոտածածկ տարածքներում:

 

Հրդեհի դեպքերից մեկն արձանագրվել է փետրվարի 12-ին, ժամը 14։16-ին Խնձրիստան համայնքի տներից մեկում: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։
 
Նախնական տվյալների համաձայն այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը` ամբողջությամբ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, լիամարվել` 00։30ին։ Հրդեհի մասին՝ մեկ այլ հաղորդագրություն ստացվել է փետրվարի 13-ին, ժամը 08։52-ին, նախնական տվյալներով, Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում, այրվում է մեքենա։
 

Անմիջապես դեպքի վայր է մեկնած հրշեջ փրկարարական մարտական հաշվարկը մեկուսացրել է կրակը։ Պարզվել է, որ այրվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչին պատկանող Volkswagen vento մակնիշի ավտոմեքենան։

 
Բարեբախտաբար արձանագրված հրդեհի դեպքերից տուժածներ չկան։

 

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները:
 
Փրկարարական ջոկատները ԱՀ Մարտունու շրջանում իրականացրած որոնումների արդյունքում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

 

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
 
Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է 45 պայթուցիչ, հրթիռակասետային 59 ռումբ, ականանետի 6 ական, 60 արկ, 1 հրթիռ և նռնականետի 26 նռնակ:

 

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները կատարել են դռան 10 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 9 քաղաքացու տեղափոխում, ինչպես նաև արձագանքնել այլ բնույթի ևս 14 կանչերի:
 

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար՝ որից 2-ը Ստեփանակերտում, 1-ը Մարտունիում: ԱԻ պետական ծառայության փրկարարները ժամանակին արձագանքել են, բոլոր դեպքերին՝ բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում