Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2022

ՄՄարիա Գաբրիելյան

Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը: Եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնություն: 

Ադրբեջանագիտությունը պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը. տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի գրքի շնորհանդեսը:

Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին:

Թուրքմենստանում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկավեն. նախագահը հեռանում է պաշտոնից:

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և հատուկ մոնիթորինգային առաքելության անդամների հետ:

Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Ուկրաինան: Մեծ Բրիտանիան և Իսրայելը սկսել են դիվանագետների ընտանիքների տարհանումը:

Լավրովն ու Բլինքենը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը:

Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում:

Բելառուսի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատ:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 2402  նոր դեպք, առողջացել է 4610, մահացել՝ 12 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում