ԳԳոհար Սարգսյան

Արցախի ոստիկանությունն արձանագրում է Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցների հետքերը և ամրագրում ապացույցները

Արցախի ոստիկանությունն արձանագրում է Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցների հետքերը և ամրագրում ապացույցները
Փետրվարի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար, դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել:
 
No photo description available.
 
Դեպքի մասին հաղորդվելուց հետո Արցախի ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, տեղում իրականացվում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:
 
May be an image of 1 person and outdoors
 
Արցախի դատախազության կողմից դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:
 
May be an image of indoor
 
Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է Արցախի Մարտունու շրջանի դատախազության կողմից:
 
May be an image of brick wall and outdoors
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում