ՎՎահե Դավթյան

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի մերձակա քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի մերձակա քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Փետրվարի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, որոնք տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում:

 

Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:

 
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Արցախի ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
 
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում