ՄՄերի Եգորյան

Քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված հարցեր

Քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված հարցեր

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 8-ին ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ԼՂՀ սպորտի և սպորտային պարերի միության նախագահ և պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին ու քարտուղար Սաթի Աթոյանին: Այդ մասին ասված է Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 3 մարդ, people standing, people sitting և ներսումը
 

«Քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված որոշ հարցեր, երկուստեք ընդգծվել է մարզական կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը:

 

Իր խոսքում Արտակ Բեգլարյանը նշել է. «Պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի կարիք Արցախը շատ ունի, և ես համոզված եմ, որ հետևողական ու ինստիտուցիոնալ աշխատանքի միջոցով կարող ենք հասնել մարզական նորանոր հաջողությունների և՛ միջազգային, և՛ ներքին հարթակներում: Այդ առումով կարևորում եմ Հայաստանի Հանրապետության պրոֆեսիոնալ շրջանակների հետ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը»:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը հավաստիացրել են, որ իրենք պատրաստակամ են հնարավորինս աջակցելու Արցախում սպորտի և սպորտային պարերի զարգացման ջանքերին»,- նշված է գրառման մեջ:

 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում