ՆՆարե Ոսկանյան

Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել են հրթիռակասետային 12 ռումբ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական. ԱԻՊԾ

Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել են հրթիռակասետային 12 ռումբ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական. ԱԻՊԾ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը: 

 

2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ:

 

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը՝ բնակելի շինությունում, 2-ը՝ աղբանոցներում և 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում:

 
Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին՝ ժամը 03:15-ի, սահմաններում Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում՝ մասնակի այրվել է տեղի միջնակարգ դպրոցը: Ահազանգը ստանալուն պես Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր, օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան:
 
Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել նաև Մարտակերտի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:
 
Նախնական տվյալներով այրվել են առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան, և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը:

 

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որոնք սակայն, ցավոք, արդյունք չեն տվել:
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:
 

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

 
Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական, 8 արկ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ:
 

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 13, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 36 կանչ: Փրկարարները կատարել են դռան 7 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 12 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 12 կանչերի: 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում