Օրը՝ 60 վայրկյանում | 03.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Ռուսաստանի փոխվարչապետի և «Ռուսական երկաթուղիների» տնօրենի այցը նվիրված էր Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցմանը. Փաշինյան:

Հայաստանը շահագրգռված է սահմանազատման և սահմանագծման գործընթացով. Արարատ Միրզոյան:

Շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն. Նիկոլ Փաշինյան:

Հայաստանի կառավարության առավելությունը մի շարք այլ երկրների նկատմամբ բաց և թափանցիկ գործելաոճն է. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ:

Միացյալ նահանգներն այլևս «անխուսափելի» չի որակում Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա. Ջեն Սակի:

Թուրքիան կրկին աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. Ամերիկայում Ռուսաստանի դեսպանություն:

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ապակառուցողական է որակել Միացյալ Նահանգների զինվորականներին Եվրոպա ուղարկելը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք: Առողջացել է 2359, մահացել՝ 4 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում