ԳԳևորգ Թոսունյան

Ստեփանակերտի Մարտունու 45 հասցեում շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինաշխատանքները

Ստեփանակերտի Մարտունու 45 հասցեում շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինաշխատանքները

Ստեփանակերտի Մարտունու 45 հասցեում ակտիվորեն շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։

 
Հաշվի առնելով, որ պատերազմի օրերին հրետակոծության հետևանքով տարածքում եղան բնակելի տների զգալի ավերածություններ, ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից, ծրագրվեց տեղում իրականացնել բազմաբնակարան նոր շենքի կառուցապատում, իսկ բնակարանները տրամադրել ոչ միայն այդ հասցեի, այլև հարևանությամբ առկա վթարային վիճակում գտնվող բնակելի տների բնակիչներին, ինչպես նաև տեղահանված քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
 
May be an image of 2 people and outdoors

 

Շենքը կունենա 6 հարկ՝ ընդհանուր 23 բնակարաններով։ Բնակարանները կլինեն 1, 2, 3 և 4 սենյականոց՝ համապատասխանաբար 2, 5, 13 և 3-ական քանակով։
 
May be an image of outdoors

 

Ներկայումս իրականացվում են հիմքերի կառուցման, մասնավորապես՝ հիմնային հեծանների բետոնալցման աշխատանքները։

 

May be an image of 1 person and outdoors
 
May be an image of outdoors
 
Շենքի կառուցապատման աշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով, իսկ կապալառուն «Հաբանդ» ՍՊԸ-ն է։
May be an image of 1 person and outdoors

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում