Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2022

ՎՎարդան Հովսեփյան

Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան:

Ագրեսիվ քայլերը սահմանին և ռազմագերիների առկայությունն Ադրբեջանում չեն նպաստում կառուցողական մթնոլորտին. Միրզոյան:

Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի արտգործնախարար:

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունավետ կազմակերպման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել:

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները:

Ստեղծվում է Ուկրաինա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա նոր միություն. Զելենսկի:

Ամերիկայի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են Հայ-թուրքական հարաբերությունները և Ուկրաինան:

Թուրքիան հարվածներ է հասցրել Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերին Իրաքում և Սիրիայում:

Վաշինգտոնն արգելակում է Անկարային կործանիչներ մատակարարելու գործընթացը. Էրդողան։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3956 նոր դեպք: Առողջացել է 5276, մահացել՝ 4 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում