Օրը՝ 60 վայրկյանում | 01.02.2022

ԳԳոհար Սարգսյան

ՔՊ խմբակցությունը կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը՝ նախագահի պաշտոնում:

Նախագահի լիազորություններն իրականացնում է Ալեն Սիմոնյանը:

Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը կլինի շարունակական. վարչապետը՝ Գերմանիայի կանցլերին:

Միացյալ Թագավորությունը Հայաստանի գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին. Ջոնսոնի ուղերձը Փաշինյանին՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ:

Լոնդոնում բացահայտվել են «Ադրբեջանական լվացքատան» միջոցով խոշոր գումարների լվացման նոր փաստեր` ադրբեջանցի պատգամավորի մասնակցությամբ:

Պուտինն ու Մակրոնը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ և ՌԴ պատվիրակությունները թեժ բանավիճել են Ուկրաինայի հարցով:

Ուկրաինա է հասել Միացյալ Նահանգների ռազմատեխնիկական օգնության հինգերորդ խմբաքանակը:

ԱՄՆ-ը և դաշնակիցները մոտ են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. պետքարտուղարության պաշտոնյա:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3127 նոր դեպք: Առողջացել է 74, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում