Օրը՝ 60 վայրկյանում | 27.01.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան:

Հայաստանը շարունակում է առաջ գնալ, և ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Կառավարության զարգացման օրակարգին՝ իր մանդատի շրջանակում. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող:

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով նախատեսվում են ոլորտային շփումներ. ՌԴ ԱԳՆ

Պուտինը կընդունի Թուրքիա այցելելու՝ Էրդողանի առաջարկը. Պեսկով:

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մերժել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական առաջարկները:

Ղազախստանում կարող են չեղարկել կարևոր որոշումները Նազարբաևի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը:

Անհրաժեշտ է հրաժարվել սառը պատերազմի դարաշրջանի տրամաբանությունից և բանակցությունների միջոցով ստեղծել Եվրոպայում անվտանգության ապահովման հավասարակշռված, արդյունավետ և կայուն մեխանիզմ. Չինաստանի արտաքին գործերի նախարար:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք: Առողջացել է 264 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում