Հունվարի 21-ը՝ 60 վայրկյանում

ՎՎարդուհի Բալյան

Հայաստանի վարչապետի և Եվրամիության պատվիրակության հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի լիցքաթափմանը:

Արտգործնախարարը Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը:

ՄԻԵԴ նախագահը կարևորել է դատարանի և Հայաստանի կառավարության միջև արդյունավետ գործակցությունը:

Բլինքենը Ժնևում Լավրովի հետ բանակցություններից առաջընթաց չի ակնկալում:

Բայդենը նախազգուշացրել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժման դեպքում պատասխանատվության կենթարկվի:

Հարուստների և աղքատների միջև հակասությունը հասել է անընդունելի մակարդակի: Դա օգտագործեցին ահաբեկիչնեը, զինյալներն ու նրանց թիկունքում կանգնած դավադիրները. Տոկաև:

Էրդողանը հաստատել է Անկարայի նպատակը՝ իր տարածքում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հետ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք: Առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում