ՆՆարե Թադևոսյան

Արցախում տեղում է ձյուն, Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արցախում տեղում է ձյուն, Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արցախի բոլոր շրջաններում տեղում է ձյուն, ճանապարհները դժվարանցանելի են:

 

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի ամբողջ տարածքում այս պահին տեղում է ձյուն, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել անվտանգ երթևեկի համար:

 

Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ:

 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու համար երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է և տեղում է ձյուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում