Յունուար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Բալյան

Երասխի ինքնապաշտպանական ազատագրական մարտերէն անցաւ 32 տարի: 

Յունուար 19-ը Ազգային հերոս Մովսէս Գորգիսեանի յիշատակի օրն է:

15 տարի առաջ սպաննուեցաւ «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Տինք:

Լիազօրած եմ, կը կրեմ և կրելու եմ պատասխանատւութիւնը. Փաշինեան՝ Ռուբինեանի նշանակման և Հայաստան-Թուրքիա երկխօսութեան մասին:

Հայաստան անվտանգութեան և կայունութեան միջոցառումներու փաթեթ փոխանցած է ռուսական կողմին և վերջինի միջնորդութեամբ՝ Ատրպէյճանին. Միրզոյեան:

Նախատեսուած է ԵԱՀԿ համանախագահներու այցը տարածաշրջան: Միրզոյեան:

Շարունակելու ենք համառօրէն պաշտպանել Արցախի շահերը, ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը. Դաւիթ Բաբայեան:

Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարը անընդունելի համարեց Ալիևի յայտարարութիւնները Վալերի Փեքրեսի հասցէին:

Ղազախստանի մէջ արտակարգ դրությունը վերցուեցաւ:

Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 563 նոր դէպք, առողջացած է 38, մահացած 3 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում