ՄՄարի Կոստանյան

Հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում

Հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում

Ի պատասխան մի շարք հարցումների, Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022 թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում:

 

«Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով:

 

Տեղեկացնենք նաև, որ իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվար ամսին վճարվում են 2021 թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ փետրվարին կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը»,- ասված է հայտարարությունում:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում