Յունուար 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

81 տարեկանին կեանքէն հեռացաւ գրող Ռազմիկ Դաւոյեանը։ Վարչապետը ցաւակցական հեռագիր յղած է։

Ատրպէյճանի Զինուած ուժերը վերսկսած են կրակել հայ-ատրպէյճանական սահմանագիծի արևելեան ուղղութեամբ տեղակայուած դիրքերու ուղղութեամբ. հայկական կողմը ունի 2 զոհ և  2 վիրաւոր. Պաշտպանութեան նախարարութիւն:

Պայտընի և Էրտողանի խորհրդականները քննարկած են Կովկասի իրադրութեան կայունացման առնչուող հարցեր:

Ալիխան Սմայիլովը նշանակուած է Ղազախստանի նոր վարչապետ:

Յունուար 13-ին պիտի սկսի Ղազախստանէն ՀԱՊԿ խաղաղապահներու դուրսբերման գործընթացը. Տոկաև:

Ռուսաստանը չի միջամտեր ՀԱՊԿ առաքելութեան աւարտի մասին Ղազախստանի որոշումին. Փեսքով:

Միացեալ Նահանգներու և Ռուսաստանի պատուիրակութիւնները Ժնևի մէջ հաստատած  են, որ միջուկային պատերազմին կարելի չէ յաղթել և այն պէտք չէ սանձազերծուի:

Մերիլենտի համալսարանի բժիշկները պատմութեան մէջ առաջին անգամ մարդուն խոզի սիրտ  փոխպատուաստած են:

Հայաստանի մէջ հաստատուած է քորոնայի հիւանդութեան 243 նոր դէպք: Առողջացած է 132, մահացած՝ 2 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում