Օրը՝ 60 վայրկյանում | 07.01.2022

ԳԳոհար Սարգսյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանի իրավիճակի մասին:

Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան: Նրանք մասնակցելու են ռազմավարական օբյեկտների պաշտպանությանը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերը:

Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին:

Մտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է օգնություն խնդրել Հայաստանի նախագահած անվտանգության կազմակերպությունից. Դավութօղլու:

Հիմարություն է լուրը, թե ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում ցույցեր են ցրելու. Ստանիսլավ Զաս:

Ղազախստանի հարցով Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը՝ հունվարի 11-ին:

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները անհրաժեշտ են համարել Դոնբասի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի129 նոր դեպք: Առողջացել է 130, մահացել՝ 4 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում