ԳԳոհար Սարգսյան

Հանգուցյալների հիշատակության օրը Արցախի Սբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել

Հանգուցյալների հիշատակության օրը Արցախի Սբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող հանգուցյալների հիշատակության օրը, Արցախի թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, ձեռամբ Տեր Մատթեոս քհն. Դրավանցի, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որի վերջում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

 
May be an image of 4 people, people standing, tree and outdoors

 

Այնուհետև Սրբազան Հոր առաջնորդությամբ թեմի հոգևորականաց դասն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց՝ իրենց խոնարհումն ու աղոթքը բարձրացնելու հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված եղբայրների համար:
 
May be an image of 3 people, people standing, monument and outdoors

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում