Յունուար 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Յունուար 5-ը՝ Սուրբ Ծննդեան ճրագալոյց:

2022 թուական կը մտնենք բարեփոխումներու լուրջ մեկնարկով. Հայաստանի վարչապետ:

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ յանձնաժողովը հայկական կողմէն պիտի նախագահէ Մհեր Գրիգորեանը:

Վաղարշակ Յարութիւնեանը նշանակուած է Ռուսատանի մէջ Հայաստանի արտակարգ և լիազօր դեսպան:

Ղազախստանի նախագահը ընդունեց կառավարութեան հրաժարականը: Մի քանի խոշոր քաղաքներուն մէջ անկարգութիւններ են, արտակարգ դրութիւն, պարետային ժամ սահմանուած է:

Ստեղծուած իրավիճակի մէջ չափազանց կարևոր է, որ դուրսէն ոչ ոք միջամտէ կատարուող իրադարձութիւններուն. Փեսքովը՝ Ղազախստանի մասին:

Յունաստանը կոչ ըրած է Թուրքիոյ՝ չխախտել միջազգային իրաւունքի կանոնները և հրաժարիլ պատերազմի սպառնալիքէն։

Էմանուէլ Մաքրոնը մտադիր է կրկին առաջադրուիլ Ֆրանսայի նախագահի պաշտօնին:

Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 129 նոր դէպք: Առողջացած է 103, մահացած՝ 3 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում